28 06 2022

Շարժման ընթացքում ձևավորվում է նոր քաղաքացին մերժելով նիկոլիզմը` անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան. Տիգրան Քոչարյան

Շարժման ընթացքում ձևավորվում է նոր քաղաքացին մերժելով նիկոլիզմը`  անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարտվե՞ց արդյոք Ռենդլ Մաքմրֆին "Թռիչք կկվի բնի վրայով" , երբ չկարողացավ պոկել հատակից ծանր լվացարանը։ 

Երբ հիվանդանոցային համակարգը իր ամբողջ պատժիչ մեխանիզմը միացրեց նրան կոտրելու համար։

Առաջին հայացքից, միգուցե։

Բայց Ռենդլը ասեց- "Ես գոնե փորձեցի"։

Ու Ռենդլի ասածին հետևելով հնդկացի Վոժդը պոկեց հատակից լվացարանը, ջարդեցին պատուհանը և հայտնվեց ազատության մեջ։ 

Պարտվե՞ց արդյոք 1994ին Ադրբեջանը ստորագրելով ստորացուցիչ եռակողմը։

Առաջին հայացքից, միգուցե։ 

Բայց ուժ գտավ իր մեջ, մերժեց էլչիբեյիզմը` անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան, ու սառը պրագմատիզմով շարժվեց դեպի նոր եռակողմը։

Պարտվո՞ւմ է  արդյոք Դիմադրության շարժումը։

Առաջին հայացքից, միգուցե։  

Բայց շարժման ընթացքում ձևավորվում է ամբողջապես նոր քաղաքացին, հայ քաղաքացին, պետությունը իրականում սիրող քաղաքացին։  

Մերժելով նիկոլիզմը` 

անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան։

Որը տառապանքներով, ստորացումներով ու կորուստներ ունենալով, դուրս է   եկել ամբողջ աշխարհի դեմ` Իր երկրում արժանի ապրելու տեսլականը ձևավորելոու համար։ 

Որն ձևավորելու է նոր զինվորական, նոր աածական,  նոր ոստիկան։

Նոր ուսուցիչ։ Նոր բժիշկ, նոր քաղաքացի։

Ստացվե՞լու է։ Չգիտեմ։

Բայց մենք առնվազն պետք է փորձենք դա անել։ 

Մինչև ստացվի։ Մինչև մեզ ձեռնտու նոր երկկողմ, եռակողմ, քառակողմ, եսիմքանիկողմը, բայց ստացվի։

Well, I tried, didn't I?

Goddamnit, at least I did that.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ